Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Լեզվավարժությունների մրցույթ մի կազմակերպեք մեր գումարների հաշվին

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Լեզվավարժությունների մրցույթ մի կազմակերպեք մեր գումարների հաշվին
28.03.2014 | 01:02

ԱԺ-ի քննարկումների դիտումն ինձ վրա ավելի շատ, այսպես կոչված, «տռոլինգի» տպավորություն է թողնում: Մեր հարգարժան պատգամավորներն ու ԱԺ դահլիճում ելույթ ունեցող կառավարության անդամները, գործնական խնդիրներն ու դրանց էությունը քննարկելու և լուծումներ գտնելու փոխարեն, զբաղված են լեզվավարժություններով, որոնք բացառապես ուղղված են միմյանց հասցեին անձնական և քաղաքական խայթոցներ ձոնելուն: Հարգելիներս, մի պահ կանգ առեք, դարձի եկեք և հիշեք, որ հարկատուները, այսինքն մենք` շարքային քաղաքացիներս, ձեզ աշխատավարձ ենք վճարում նրա համար, որ դուք լուծեք մեր խնդիրներն ու բարեկեցիկ կյանք ապահովեք երկրի համար, այլ ոչ թե լեզվավարժությունների մրցույթներ կազմակերպեք մեր գումարների հաշվին:

Դիտվել է՝ 4672

Մեկնաբանություններ